Foto

Աֆրինից շուրջ 200 հազար քաղաքացի է հեռացել

Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության սկսվելուց ի վեր Սիրիայի հյուսիսի Աֆրինի տարածաշրջանից 200 հազարից ավելի խաղաղ բնակիչ է հեռացել իրենց բնակավայրերից: Այդ մասին հայտնել է «Al Hadath» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆրինի տարածաշրջանի քրդական ինքնավար վարչակազմի աղբյուրները: Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայում բոլոր փախստականները զրկված են ժամանակավոր կացարանից և մարդասիրական օգնության կարիք ունեն:

Vesti.am