Արևելյան Ղուտայից շուրջ 3.500 մարդ է հեռացել։ Այդ մասին «Риа Новости»-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վլադիմիր Զոլոտուխինը:
«Երկուշաբթի առավոտյան Խամուրիա անցակետով ավելի քան 3.500 մարդ է դուրս եկել Արևելյան Ղուտայից: Ներկա դրությամբ սննդով ապահովված է ավելի քան 2.500 մարդ»,- ասել է նա:
Vesti.am