Այսօր ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Интерфакс-АВН»-ին հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունները միայն սրում են իրավիճակը ԼՂՀ-ում:
«Ամեն ինչ պետք է որոշվի բանակցությունների շնորհիվ: Տվյալ դեպքում ադրբեջանական կողմի գործողությունները հանգեցնում են իրավիճակի և հակամարտության սրման»,- ասել է Զայնետդինովը:
Նա նշել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարության ղեկավարությունը մշտական կապի մեջ են ՀՀ ղեկավարության հետ:
«Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացել ենք սպառիչ տեղեկատվություն տեղի ունեցած բախման վերաբերյալ: Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ»,- ասել է Վլադիմիր Զայնետդինովը:
Vesti.am