ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսազրույցներ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ՝ ԼՂՀ-ի իրավիճակի վերաերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այդ տարածաշրջանը գտնվում է ՌԴ պաշտպանության նախարարության մշտական ուշադրության տակ:
«Այս առումով՝ ապրիլի 2-ին ՌԴ պաշտպանության նախարար, բանակի հրամանատար Սերգեյ Շոյգուն արտակարգ հեռախոսազրույցներ է վարել իր գործընկերների՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ՝ հակամարտության գոտում կայունացման անհետաձգելի միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրությունում:
Vesti.am