Foto

Լավրովը հիշեցրել է Քերրիին, որ թուրք-սիրիական սահմանը շարունակում է բաց մնալ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ճշտումներ են կատարել Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Լավրովը հերթական անգամ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ թուրք-սիրիական սահմանը շարունակում է   բաց մնալ և ըստ մեր տվյալների՝ ակտիվորեն օգտագործվում է Թուրքիայից Սիրիա զինյալներ տեղափոխելու համար»,- հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ հիմնվելով բանակցությունների վերջնարդյունքների վրա և ավելացրել, որ Ռուսաստանը պահանջել է համապատասխան միջոցներ ձեռնարկել  սահմանը փակելու նպատակով:

Vesti.am