Մուշեղ Իշխանի անվան դպրոցի տարբեր դասարանների սաներն այսօր ներկայացրին հերթական միջոցառումը՝ նվիրված ռուսական Մասլենիցա տոնին: Թեև տոնը նշվում է փետրվարին, բայց քանի որ դպրոցում վերջին շրջանը հարուստ է միջոցառումներով, նշում են հենց այսօր:
Երկու շաբաթ շարունակ աշակերտները մեծ ոգևորությամբ պատրաստվել էին միջոցառմանը, բայց արդյունքն ապացուցեց՝ չարչարանքն արդարացված է:
Ռուսաց լեզվի ուսուցչուհի Նունե Խերանյանն ասաց, որ միջոցառումը կազմակեպել են բոլորով համատեղ և սա բոլորի աշխատանքի արդյունքն է:
Մեզ հետ զրույցում Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղի ավագ ռեֆերենտ Ջուլիետա Հովումյանն ասաց, որ միությունը Հայաստանում տարիներ շարունակ նախաձեռնել է ռուսաց լեզվի զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներ և շատ ուրախ են, որ այսօր արդեն դպրոցներն իրենց նախաձեռնությամբ են դառնում նման միջոցառումների կազմակերպիչներ: Նա նշեց՝ կարևորն այն է, որ երեխաները մեծ ոգևորությամբ ու պատասխանատվությամբ են պատրաստվել միջոցառմանը:
Վերջում էլ կազմակերպիչները խոստացան՝ նման միջոցառումները լինելու են շարունակական:
https://www.youtube.com/watch?v=AsJih7KpMao&feature=youtu.beVesti.am