ՀՀ Արտաքի գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը mediacenter.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուս-ադրբեջանական զենքերի առքուվաճառքի գործարքներին, հայկական կողմի գերզգույշ քայլերին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից բողոքի նոտաներին, երբ ՌԴ պետք է Հայաստանին 200 մլն դոլարի դիմաց զենք տրամադրեր:
-Բողոքի նոտա ուղարկելն Ադրբեջանի ոճն է, դա մի կողմ թողնենք: Եթե պետք է, մենք մեր մոտեցումները ցուցաբերում ենք: Հանրապետության նախագահը դա հրապարակային է արել: Բնական է, որ այն, ինչ վերաբերում է մեր շահերին, հատկապես մեր դաշնակցին, մենք տեղեկացնում ենք և այդ հարցերի շուրջ լինում են համապատասխան քննարկումներ,-ասել է Քոչարյանը:
Ըստ նրա՝ կա սև ու սպիտակ պատկերացում՝ եթե քո դաշնակիցն է, ուրեմն միայն քոնն է, քո շահերով պետք է առաջնորդվի: Այդպիսի բան միջազգային հարաբերություններում չկա:
-Մենք պետք է հասկանանանք, որ միջազգային հարաբերություններում միայն մի բան կա՝ շահեր: Չի լինում այնպես, որ որևէ մի պետություն ապրի մեկ այլ պետության շահերով, միամիտ կլինի այդպես մտածել: Շատ լավ է, որ Ռուսաստանի ու Հայաստանի շահերը մի շարք հարցերում համընկնում են և այդ համընկնումների շնորհիվ է, որ մենք այդ դաշնակցիային հարաբերությունները ունենք, բայց դա չի նշանակում, որ դա Ռուսաստանի որևէ այլ շահ բացառում է,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Որպես օրինակ, Քոչարյանը նշել է՝ ՆԱՏՕ-ում Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն է, իսկ այն ինչ կատարվում է Սիրիայում կամ քրդերի հետ, այն քայլերը որոնք ձեռնարկում է նույն Թուրքիան, ԱՄՆ-ն այդ հարցերում Թուրքիային չի սատարում, այլ հակառակը: Պետք է հասկանալ, որ դաշնակիցն այնքանով է դաշնակից, որքանով ձեր շահերը համընկնում են:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=UTEANJ2fob4