Foto

Նկարչուհին կրծքով նկարել է Պեսկովին՝ կարմիր տաբատով

Սանկտպետերբուրգցի նկարչուհի Իրինա Ռոմանովսկայան կրծքով նկարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Ինչպես հայտնում է vesti.ru-ն՝ իր նկարը նա անվանել է «Պճնամոլը»:

Նկարչուհու տեսանկյունից Պեսկովը կանաչ մազերով է: Ռոմանովսկայան հայտարարել է, որ հատուկ է Կրեմլի ներկայացուցչին ֆուտուրիզմի գույնով նկարել, որպեսզի ցույց տա, որ նա ամենանորաձևն ու ոճայինն է:

«Մենք սովորել ենք, որ քաղաքական գործիչները միշտ խիստ տեսք ունեն, գործնական մոխրագույն ու սև կոստյումներով, այդ իսկ պատճառով էլ Պեսկովի կարմիր տաբատը համացանցում այդպիսի իրարանցում առաջացրեց: Նման տաբատով, վստահ եմ, մամուլի քարտուղարն ավելի մոտ է ժողովրդին»,-Ռոմանովսկայային հղում է անում lenta.ru-ն:

Սա Ռոմանովսկայայի առաջին աշխատանքը չէ: Դրանից առաջ նա կրծքով նկարել էր Վլադիմիր Պուտինին ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, ամերիկյան առաջնորդ Օբամային, Սանկտ Պետերբուրգի պատգամավոր Վիտալի Միլոնովին և այլ հայտնի մարդկանց:

Vesti.am