Foto

Ապրիլի 1-ից ՌԴ-ում բարձրացել են բենզինի և դիզելային վառելիքի գները

Բենզինի և դիզելային վառելիքի ակցիզային գները Ռուսաստանում կրկին բարձրացել են: Այս տարվա ընթացքում սա արդեն 2-րդ դեպքն է:  Այժմ բենզինի համար ավելացած հարկը կազմում է 2 ռուբլի, իսկ դիզելային վառելիքի համար՝ 1 ռուբլի:

Ըստ ՌԴ ֆինանսների նախարարության՝  բենզինի և դիզելային վառելիքի ակցիզային գների բարձրացումը բյուջեն կհարստացնի 90 միլիարդ ռուբլով: Նավթային ընկերությունները առաջարկում են հավաքել ակցիզները ոչ թե նավթամշակման գործարանից, ինչպես որ արվում է այժմ, այլ ավտոլցակայաններից: Նավթային ընկերությունները ենթադրում են, որ ավտոլցակայաններից ակցիզների հավաքագրումը թույլ կտա նվազեցնել  կեղծ վառելիքի ծավալը:

Իրենց խնդրանքը էներգաընկերությունների ղեկավարներն ուղարկել են Վլադիմիր Պուտինին: Առաջարկված չափը պետք է բարձրացնի ոչ միայն հարկերի հավաքումը, այլ նաև նվազեցնի կեղծ վառելիքի ծավալը:

«Մենք չենք աջակցում նավթային ընկերությունների առաջարկությանը: Հնարավոր չէ ակցիզները հավաքել ավտոլցակայաններից: Միայն լցակայաններից ակցիզներ գանձելու առաջարկությունը թույլ է տալիս ակցիզային հարկերից ազատել  վառելիքի միայն այն մասը, որը չի հասնում լցակայաններ: Դա անընդունելի է»:

Մանրամասները՝ տեսանյությում

Vesti.am