Foto

Իրանագետ. «Մեր իշխանությունները չպետք է անգործ մնան»

Հայաստանի համար տարածաշրջանում աննախադեպ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել: Այսպես է կարծում իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Այսօր, փետրվարի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ իրանագետը նշել է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո ԻԻՀ բավական լուրջ ծրագրեր է սկսել թե՛ Եվրոպայում, թե՛ մեր տարածաշրջանում: Մասնավորապես, Հայաստանի մասով Իրանը կարող է Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործել, ապահովել զբոսաշրջիկների մեծ հոսք, ինչն էլ, հավելյալ ֆինանսական միջոցներ կբերի ՀՀ:

Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթգծին, Իսկանդարյանն ասել է.

-Ցանկանում եմ, որ այս ծրագիրը իրատեսական լինի: Այն շատ կարևոր է մեզ համար և մեր իշխանությունները չպետք է անգործ մնան այս հարցում: Իրանի համար սա խնդիր չէ, խնիրը Հայաստանի համար է: Հարց է՝ դոնո՞ր կգտնեն ՀՀ իշխանությունները, թե ոչ:

Vesti.am