Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ավարտվեցին 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: spletnik.ru-ն ներկայացնում է դրա փակման արարողության ամենավառ լուսանկարներն ու իրադարձությունները:
Արևելյան խորհրդանիշներն ու կորեական մշակույթի ավանդական տարրերը դարձան վառ շոուի մի մասը:
ՄԻջոցառմանը ներկա էին կորեացի երգչուհի CL-ը, հարավկորեական-չինական հայտնի բոյ-բենդ «EXO»-ն և այլ աստղեր, ովքեր ելույթ ունեցան հանդիսատեսի առջև: Ներկա էր նաև հոլանդացի դիջեյ Մարտին Գարիկսը:

Միջոցառման գլխավոր մասը աթլետների շքերթն էր. «Օլիմպիադա-2018»-ի մասնակից հավաքականները անցան իրար հետևից:
2018 թվականի Օլիմպիական խաղերում մեդալների թվով առաջատարը Նորվեգիան էր, երկրորդ տեղում՝ Գերմանիան, երրորդում՝ Կանադան:
Փակման արարողությանը բազմաթիվ երկրներից հյուրեր կային: Ներկա էին նաև քաղաքական վերնախավի ներկայացուցիչներ: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի կողքին նստած էին Իվանկա Թրամփն ու հյուսիսկորեացի գեներալ Կիմ Յոնգ Չոլան:

Եզրափակիչ օրվա վերջում Հարավայի Կորեան օլիմպիական էստաֆետը հանձնեց Պեկինին, որտեղ էլ 2022 թվականին կանցկացվեն Օլիմպիական խաղերը:
Vesti.am