Foto

Պեսկով. ՌԴ-ն և ԱՄՆ-ն Ասադի հետագա ճակատագրի վերաբերյալ համաձայնության չեն եկել

Ռուսաստանը և ԱՄՆ-ն Ասադի հետագա ճակատագրի վերաբերյալ համաձայնության չեն եկել: Այս մասին «ТАСС»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ալ-Հայաթ» թերթը իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է հրապարակել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպիսով նա մեկնաբանել է այն հրապարակումը, որով ենթադրվում է, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել Ասադի քայլերի ու հետագա ճակատագրի շուրջ:

Ինչպես տեղեկացրել էր «Ալ-Հայաթը»՝ վկայակոչելով ՄԱԿ-ի անվտագության խորհրդի  դիվանագիտական աղբյուրները, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին արաբական մի քանի երկրների ղեկավարների տեղեկացրել է Ռուսաստանի հետ համաձայնության գալու մասին, ըստ որի, Սիրիայի հակամարտության կարգավորան շրջանակներում նախագահ Բաշար Ասադը կլքի իր պաշտոնը և կտեղափոխվի ուրիշ երկիր:

Vesti.am