Արաբական «Al Jazeera» հեռուստաընկերության կայքն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և լուսանկարների շարք հրապարակել Արցախից:
Ինչպես գրում է հեղինակ Գաս Փալմերը, Ղարաբաղյան հակամարտությունը չի դադարում 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր: Բախումների հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
«Ղարաբաղում պատերազմը լուռ է և սառը»,- գրում է նա՝ հիշեցնելով, որ այն կրկին բռնկվել է 2016 թվականի ապրիլին:
Vesti.am