Մոսկվայի ոստիկաններն այժմ հարցաքննում են 18 մարդու, որոնք, ենթադրաբար, Ռուսաստանում նորակոչիկներ էին հավաքագրում Սիրիայի ահաբեկիչների համար: Իրավապահ մարմինների աշխատակիցներն ստուգում են նրանց հնարավոր կապերը «ԻԼԻՊ»-ի հետ: Սա առաջին նմանատիպ գործողությունը չէ: Պոտենցիալ վարձկանների մասին տեղեկատվությունը հաղորդվել է տասնյակ մարզերից:
Ադիգե գյուղում արդեն 22 մարդ է հավաքագրվել: Նրանց որոնումներով զբաղվել է ծնունդով միջինասիացի ինչ-որ մեկը, ով Ռուսաստանում իր պատիժն էր կրում: Աստրախանի օդանավակայանում ձերբակալել են Ստամբուլից ժամանած մեկին, ով խոստովանել է, որ Թուրքիայում նրան փորձում էին ստիպել միանալ ահաբեկիչներին:
Մանրամասները՝ տեսանյությում:
Vesti.am