Դոնի Ռոստովի օդանավակայանում ավիավթարի ենթարկված «FlyDubai» ընկերությանը պատկանող «Բոինգ 737-800» ինքնաթիռի բեկորների վրա պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին «Интерфакс»-ին հայտնել է տեղեկացված աղբյուրը:
«Տվյալ փորձաքննության արդյունքում ինքնաթիռի բեկորների վրա պայթուցիկի հետքերի առկայություն չի հայտնաբերվել»,-ասել է նա:
Ըստ աղբյուրի՝ ավիավթարն ուսումնասիրող մասնագետները հետագայում կենտրոնանալու են ինքնաթիռի 2-րդ պտույտի ընթացքում օդաչուների գործողությունների, ինչպես նաև ինքնաթիռի կառավարման համակարգերի աշխատանքների ուսումնասիրությունների վրա:
Vesti.am