Foto

Կպարզեցվեն գնումների գործընթացին մասնակցության պայմանները

Գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գնումների գործընթացի կազմակերպման կարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով կհստակեցվեն կիրառման ժամանակ ի հայտ եկած և տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող դրույթները, կպարզեցվեն գնման գործընթացին մասնակցության պայմանները: Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար, նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը: