Foto

Արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտները կվերացվեն

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացմանը: Նմանատիպ խոչընդոտները կվերացվեն:

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում  վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման  դեպքեր, որոնք  պայմանավորված են եղել ֆիզիկական  կամ իրավաբանական անձի գույքի վրա  արգելանքի առկայությամբ: Նշվածի արդյունքում սահմանափակվում է  մաքսազերծման գործընթացը և առցանց ապրանքի  օգտագործման կամ տնօրինման  հնարավորությունը»,-նշեց նա:

Հաշվի առնելով դա՝ վարչապետն Արդարադատության նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 20-օրյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ  ներկայացնել  անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում  ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:

«Իրականում անհասկանալի է ... եթե մարդն ապրանք է ներմուծում Հայաստան և հաշվի վրա արգելանք ունի, մենք ինչու ենք նրան սահմանափակում,եթե հնարավորություն կա այդ պարտավորությունները կատարելու համար»,-ասաց նա: