Foto

Մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն. Կարապետյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականի գործունեության հաշվետվությանը և 2018 թվականի աշխատանքներին:

«Ներկայումս ներկայացվում են  հանրապետական գործադիր մարմինների 2017 թվականին  կատարած աշխատանքները, գերակա խնդիրների և միջոցաառումների ծրագրերի իրականացման արդյունքները, ինչպես նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները»,-նշեց վարչապետը:

Հաշվի  առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին հանձնարարեց 20-օրյա ժամկետում՝ ըստ ոլորտի, հանրությանը ներկայացնել  2017 թվականի նախաձեռնած բարեփոխումների  և ներդրումային ծրագրերի միջոցառումների և գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ  հաշվետվություններ, ինչպես նաև  2018 թվականի համար  նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները:

«Կարծում եմ՝ պարզ ձևակերպված է: Մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն»,-ավելացրեց նա: