Foto

Միհրան Պողոսյանը հիացած է՝ բանանի շուկան ապամոնոպոլիզացվել է

ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում պատգամավոր Միհրան Պողոսյանը նշեց, որ ինքը կապ չունի «Քեթրին գրուպի» հետ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե պատգամավորը երբ է պատրաստվում ազատականացնել բանանի շուկան, որին Պողոսյանը պատասխանեց. «Ես «Քեթրին գրուպի» հետ կապ չունեմ։ Որպես բիզնես միջավայր և որպես բիզնեսի կարգավորում չեմ մասնակցում»:

Անդրադառնալով բանանի շուկային` Պողոսյանն ասաց, որ շուկայում մրցակցային դաշտն ապահովված է։

«Այսօրվա կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում։ Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է։ Ես հիացած եմ, թե կառավարությունը ոնց կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ, բանանի շուկան։ Կարծում եմ, որ դա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար», - հայտարարեց Պողոսյանը։