Ատելության խաղ. թուրք երկարպագուները աղբ են նետել ռուս մարզուհիների վրա
«ЕКВ» գավաթի խաղարկության «Գալաթասարայ»-«Դինամո» վոլեյբոլային խաղի ժամանակ թուրք երկրպագուներն իրենց ամբողջ ատելությունը թափել են ռուս մարզուհիների վրա: Կրասնոդարյան «Դինամոյի» վոլեյբոլիստուհի Տատյանա Կոշելևան «Instagram»-ի իր էջում վրդովեցուցիչ մանրամասներ է ներկայացրել:
Վոլեյբոլիստուհին խոստովանում է, որ խաղի ժամանակ կատարվածն իրեն ցնցել է: «Գալաթասարայի» երկրպագուները իրենց ոչ ադեկվատ են պահել: Ռուս մարզուհին պատմել է, որ տրիբունաներից աղբ են շպրտել իրենց գլխին: Նա խոստովանել է, որ ապշել է, երբ «Գալաթասարայի» գլխավոր մարզիչն իր հասցեին վիրավորական ժեստ է ցույց տվել: