Foto

Բաշար Ասադը հարցազրույց է տվել Դմիտրի Կիսելյովին

Սիրիայի Արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել «Вести Недели» հաղորդման վարող, «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին: Սիրիայի ղեկավարի հետ զրույցը հաջողվել է անցկացնել Դամասկոսում:

Ինչպես հաղորդել է «Россия 24» հեռուստաընկերությունը, հարցազրույցն ընթացել է Պալմիրայի ազատագրման, ռուսական զորքերը Սիրիայից դուրս բերելու, միջսիրիական բանակցությունների և շատ այլ հարցերի շուրջ:

«Դամասկոսը ճկունություն է ցուցաբերում ժնևյան բանակցությունների ժամանակ, նպատակը՝ ոչ մի հնարավորություն բաց չթողնել կարգավորման համար: Ինչ վերաբերում է Սիրիայի բանակի հաջողություններին և ռուսական ռազմական օգնությանը, ապա դա չի խանգարում, այլ միայն արագացնում է գործընթացը»,-Սիրիայի նախագահի խոսքերն է մեջբերել «РИА Новости»-ն:

Vesti.am