Foto

9-ամյա ամերիկուհին ծովային հետևակի պատրաստություն է անցել` ռեկորդ սահմանելով

Ամերիկայի Ֆլորիդա նահանգի բնակչուհի Միլլա Բիզոտտոն ռեկորդ է սահմանել՝ դառնալով BFX24-ի հյուծիչ ֆիզիկական պատրաստության կուրսի ամենակրտսեր մասնակիցը: Աղջիկը հաջողությամբ կատարել է փորձությունները, որոնք ոչ բոլոր տղամարդիկ են կարողանում իրականացնել: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն՝ հղում անելով «NY Post»-ին:

24 ժամվա ընթացքում աշակերտուհին լողացել է 8 կմ, վազել է 58 կմ, հաղթահարել է 25 փուլից բաղկացած փորձությունները: Աղջիկը, ով 18 տարեկանից փոքր միակ մասնակիցն էր, քնել է ընդամենը 4 ժամ: Նա հայտարարել է, որ սիրում է սպորտը և ցանկանում է միշտ զբաղվել իր սիրած գործով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Vesti.am