Foto

Մաքսիմ Գալկինը շտապ հոսպիտալացվել է

Ռուսաստանցի հայտնի հաղորդավար և շոումեն Մաքսիմ Գալկինը շտապ տեղափոխվել է էլիտար կլինիկաներից մեկը՝ որովայնի շրջանում սուր ցավերի պատճառով:

Ինչպես տեղեկացրել է «LifeNews»-ը՝ Գալկինն իրեն այսօր գիշեր վատ է զգացել և, ըստ նախնական տվյալների, նրա մոտ ախտորոշվել է «կույր աղիքի բորբոքում»:

-Գիշերը՝ մոտավորապես ժամը չորսին, Գրյազի բնակավայր շտապ օգնություն է ժամանել: Հիվանդը որովայնի շրջանում սուր ցավերի գանգատներ է ունեցել: Տղամարդուն ցավազրկող ներարկում է արվել, որից հետո նա հոսպիտալացվել է VIP բաժանմունք,- մեկնաբանել են կլինիկայում:

Սակայն, քիչ անց Մաքսիմ Գալկինը ասել է, որ իրեն արդեն լավ է զգում, և շնորհակալություն է հայտնել։ Նա տեղեկացրել է, որ ծանրաբեռնված մարզումների պատճառով մեջքի հետ կապված խնդիրներ են առաջացել.

-Ամեն դեպքում որոշեցի հետազոտվել,-հայտարարել է Գալկինը:

Vesti.am