Foto

Հեշտացվել է արտասահմանցի վարորդների Հայաստան գալը

Այժմ Հայաստան գալու համար արտասահմանցի վարորդների համար պետք չեն  հավելյալ գումարներ։

Sputnik-ի փոխանցմամբ՝ 2018 թվականից մարդատար ավտոմեքենաներն արտերկրից (այդ թվում` Եվրասիական միությունից) Հայաստանի տարածք կկարողանան մուտք գործել առանց ճանապարհային հարկ վճարելու։ Այդ հնարավորությունն ընձեռում է Հարկային նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից։

Մինչ այժմ արտերկրում գրանցված մարդատար ավտոմեքենաների վարորդները պետք է 10 հազարական դրամ վճարեին Հայաստանում անցկացրած յուրաքանչյուր 15 օրվա համար։ Այժմ նրանք Հայաստանի տարածքում կարող են երթևեկել անվճար։

Հարկերը կպահպանվեն միայն բեռնատարների վարորդների համար։