Foto

Վրաստանի ՊՆ ֆեյսբուքյան էջով երեխան ուղիղ եթեր է մտել

Ֆեյսբուքի օգտատերերը, ովքեր հետևում են Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական էջին, ականատես են եղել անսպասելի ուղիղ եթերի: Ինչպես հայտնում է «Грузия Online»-ը՝ «Live» ֆունկցիան սեղմել էր ՊՆ աշխատակիցներից մեկի երեխան:

Նշվում է, որ նախարարությունը բազմաթիվ ուրախ մեկնաբանություններ է ստացել: Բացի այդ, վրացի օգտատերերը ծնողներին խնդրել են երեխային հանկարծ չպատժել:

Մեկնաբանելով իրավիճակը, ՊՆ ռազմավարական հաղորդակցության ու հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Նինո Տոլորդովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սա փոքրիկ Սանդրոն է՝ ՊՆ ռազմավարական հաղորդակցության ու հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի աշխատակցի, ՊՆ պաշտոնական ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորի որդին: Սանդրոն պատահաբար հայտնվել է ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ու կարողացել է ձեզ ուրախացնել: Դա ծիծաղելի թերացում է, ներեք մեզ»:

Vesti.am