Ռուս միլիարդատեր Գուցերիևայի որդու հարսանիքին թանկարժեք նվերներ են ստացել ոչ միայն նորապսակները, գրում է lifenews.ru-ն: Ինգուշական ավանդույթների համաձայն ընտանիքը հյուրերին նույնպես թանկարժեք նվերներ է մատուցում: Յուրաքանչյուր ընտանիք խնջույքի վայրը լքելիս մի զարդատուփ է ստացել, որը պատրաստված է եղել մաքուր ոսկուց և զարդարված մալախիտներով, լեռնային բյուրեղապակով և Սվարովսկի բյուրեղներով։
Տոնակատարության ընթացքում հարսնացուի ընկերուհիներից մեկը զուգարանում կորցրել է 100 հազար եվրո արժեցող մատանին, որը պատրաստված է եղել սպիտակ ոսկուց և 2,5 կարատանոց ադամանդից: Նշվում է, որ հյուրերից մեկն էլ զուգարանում է մոռացել «Valentino» ապրանքանի իր պայուսակը:
Vesti.am