Foto

Վրաստանի նախագահը երրորդ զավակն է ունեցել

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին և նրա կինը՝ նկարչուհի և դերասանուհի Մակա Չիչուան, երրորդ երեխան են ունեցել։ Այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահը՝ իր ֆեյսբուքյան էջում, հաղորդում  է «РИА Новости»-ն։

«Ծնվել է Տոմա Մարգվելաշվիլին», - գրել է նախագահը։

Նորածինը լույս աշխարհ է եկել երկուշաբթի, Թբիլիսիի Գուդուշաուրի կլինիկայում, նրա քաշը կազմում է 2950 գրամ։ Մայրն ու երեխան իրենց լավ են զգում, լրագրողներին պատմել են նախագահական վարչակազմում։

Ներկայիս կնոջից նախագահը 3 տարեկան որդի ունի՝ Թեյմուրազ անունով։ Նախագահն առաջին ամուսնությունից ունի չափահաս դուստր՝ Աննան, ևս մեկ դուստր ունի նրա առաջին կինը` Մաշոն։

Vesti.am