Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում Վաշինգտոնում՝ միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովի շրջանակում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն ծրագրում: Այս մասին ադրբեջանական report.az.-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այնդուհանդերձ, մենք պատրաստ ենք այս տարի օժանդակել նախագահների միջև ակտիվ երկխոսության անցկացմանը: Մյուս համանախագահների անունից ես ծրագրում եմ հանդիպումներ անցկացնել կողմերի հետ, որպեսզի քննարկենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը»,-ասել է Ուորլիքը: