Foto

Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը չեղյալ է հայտարարվել

Երգիչ Էրոս Ռամազոտիի երևանյան համերգը չեղյալ է հայտարարվել: Բացի այդ,  նա համերգները չեն կայանալու նաև ՌԴ-ում և Էստոնիայում։ Այս ելույթները նախատեսված էին «Perfetto» համերգային շրջագայությունների շրջանակում: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:

Ինչպես տեղեկացրել է «Trident Music Srl» ընկերությունը, պատճառը համերգաշրջանի ռուսական կազմակերպիչ «Глобальные коммуникации»-ի կողմից մի շարք պայմանագրային կետերի խախտումն է եղել:

Խոսքը գումարային պարտավորությունների մասին է, որոնք նախատեսված էին միջազգային մակարդակով շոուների կազմակերպման ծախսերը հոգալու համար:

Vesti.am