Foto

Հորդանանի թագավոր. Թուրքիան միտումնավոր Եվրոպա է ուղարկում ԻՊ ահաբեկիչների

Հորդանանի թագավոր Աբդուլլան կարծում է, որ Թուրքիան միտումնավոր Եվրոպա է ուղարկում «Իսլամական պետության» ահաբեկիչների, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «The Independent»-ին:

Գործակալության հաղորդմամբ՝ Աբդուլլան այս հայտարարությամբ հանդես է եկել դեռևս հունվարի 11-ին, ԱՄՆ կոնգրեսի անդամների ներկայությամբ, սակայն նրա այդ ելույթը մինչև վերջերս շրջանառության մեջ չէր դրվում:

Կոնգրեսականների հետ այդ հանդիպման ժամանակ թագավորը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստում և Եվրոպա է ուղարկում ահաբեկիչների: Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիան ներգրավված է ԻՊ-ի կողմից վաճառվող նավթի գնման գործընթացում:

«Այն փաստը, որ ահաբեկիչները գնում են Եվրոպա, Թուրքիայի քաղաքականության մի մասն է կազմում»,-ասել է Աբդուլլան:

Գործակալությունը նշում է, որ պաշտոնապես Թուրքիան և Հորդանանը դաշնակիցներ են համարվում, սակայն փախստականների ճգնաժամը փչացրել է երկու երկրների հարաբերությունները: Թագավոր Աբդուլլան դժգոհ է Թուրքիայի և ԵՄ-ի գործարքից: Չնայած, Թուրքիայի բնակչությունը 10 անգամ ավելի է Հորդանանի բնակչությունից, վերջինս համեմատաբար ավելի շատ փախստականներ է ընդունել, ավելացնում է թերթը:

Vesti.am