Foto

Ռուսները Թուրքիան փոխարինել են Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով

Ռուս զբոսաշրջիկները Թուրքիան փոխարինել են Վրաստանով, Հայաստանով և Ադրբեջանով, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Коммерсант»-ին: Տուրօպերատորները հաստատել են, որ նշված երկրների համար պահանջարկն ավելացել է ավելի քան 50%-ով:

«Դեպի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան ամրագրումների թիվն աճել է 50%-ով, բայց պետք է հասկանալ, որ դրանք մասսայական ուղղություններ չեն»,-հայտարարել է «Дельфин» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ռոմաշկինը: Ընկերության գնահատականով՝ այս տարի Վրաստան կգնա 200.000-300.000 ռուս զբոսաշրջիկ:

Ռոմաշկինի գնահատմամբ՝ ինչ վերաբերում է Աբխազիային, ամռանը պատրաստվում է իր հանգիստն այնտեղ անցկացնել 1.5 միլիոն ռուս՝ անցյալ տարվանից 20%-ով ավելի:

«Интурист» ընկերության վաճառքի գծով տնօրեն  Սերգեյ Տոլչինը նույնպես արձանագրել է դեպի ԱՊՀ երկրներ պահանջի աճը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի համար պահանջի աճը երկրորդ տեղում է, բայց այդ շուկաների համար զգալի աճի մասին խոսք  լինել դեռևս չի կարող:

Vesti.am