Քաղաքային համայնքի գույքի բաժնի ղեկավար Վլադիմիր Եֆիմովը հայտարարել է, որ Մոսկվան վաճառքի կհանի «Մայրաքաղաքային դեղատներ» պետական միասնական ձեռնարկությանը պատկանող ավելի քան 180 դեղատուն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն հղում անելով «М24.ru»-ին:
«Մենք պատրաստվում ենք մասնավորեցնել «Մայրաքաղաքային դեղատները»: Դա շատ մեծ ընկերություն է, որն իր մեջ ներառում է ավելի քան 180 դեղատուն: Կարծում եմ, այն կարժենա գրեթե 5 միլիարդ ռուբլի»,-ասել է Եֆիմովը:
Նա հավելել է, որ այդ կառույցների ապագա տերերը կարող են դրանք օգտագործել՝ ըստ իրենց հայեցողության, կոնկրետ ուղղվածություն չի լինելու:
«Մենք նման բան չենք պարտադրելու: Բայց, քանի որ սա գործող, եկամտաբեր բիզնես է, կարծում եմ, այղ հասցեներում, ամեն դեպքում, դեղատներ կգործեն»,-նշել է նա:
Vesti.am