Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0.19 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 58.47 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան մատակարարումներն աճել են 0.54 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 65.25 դոլարի:
Vesti.am