Foto

Համայնքներում հողային նպատակային նշանակության փոփոխության գործընթացը կպարզեցվի

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացի պարզեցմանը:

«Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ՝ հաճախակի են դարձել գործարանների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները: Նշված դիմումների քննության ընթացքում Տեղական ինքնակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, հստակ չեն համապատասխան դիմումների մերժման հիմքերը, ինչպես նաև չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ՝ գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում», - ասաց նա:

Վարչապետը հանձնարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարարին և Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկութուններ, հատկապես, անդրադառնալով մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին, նաև՝ ըստ անհրաժեշտության հարցը քննարկել շահագրգիռ այլ մարմինների հետ:

Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց հսկողություն սահմանել:

Vesti.am