Foto

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0.18 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 56.70 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան մատակարարումներն աճել են 0.56 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 62.79 դոլարի:

Vesti.am