Foto

Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 14-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի  14-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 479 դրամ նվազագույն և 481.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 483 դրամ նվազագույն և 484.50 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 562 դրամ նվազագույն և 569 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 570 դրամ նվազագույն և 576 դրամ առավելագույն փոխարժեքով:

Ռուսական ռուբլին գնվում է 8.04 դրամ նվազագույն և 8.18 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.23 դրամ նվազագույն և 8.40 դրամ առավելագույն փոխարժեքով: