Եվրամիության անդամ երկրները կես տարով կերկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին:
Որոշումը կընդունվի դեկտեմբերի 14-ին՝ ԵՄ պետությունների առաջնորդների գագաթաժողովի ժամանակ:
Եվրամիությունը, ԱՄՆ-ը, ինչպես նաև մի շարք երկրներ Ռուսաստանի նկատմամբ սահմափակող միջոցներ սահմանել էին 2014 թվականին: Պատժամիջոցները պայմանավորված էին նախ Ղրիմի միացման, այնուհետ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում կոնֆլիկտի հետ:
Ի պատասխան՝ Մոսկվան հակառուսական պատժամիջոցներին սատարող երկրներից շատերին արգելել էր պարենի ներմուծումը:
Vesti.am