Foto

Նավթի գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները աճել են, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,58 տոկոսով՝ հասնելով 57,47 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել  է 0,92 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63,92  դոլարի:

Vesti.am