ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Օրինագծով առաջարկվում է ևս երեք տարով երկարաձգել սոցիալական աջակցության ծրագիրը սահմանամերձ և հրետակոծված 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրում:
Նախատեսվում է բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում, հաշվարկային տարում գումարային մինչև 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով փոխհատուցում և այլն։ Բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում:
Vesti.am