Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները չեն որոշակիանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,02 տոկոսով՝ հասնելով 56,69 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,23 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 62,18 դոլարի: