Foto

Տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ կսահմանվի

Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ տոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանելուն:

«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական  օրերին կտրուկ  ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող  տնտեսվարողոների գործունեությունը, ընդլայնվում են ներմուծման և արտահանման  ծավալներն ու հաճախականությունը, ֆիզիկական անձիք առավել հաճախ են հատում մաքսային սահմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ապահովել  տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին և քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկեերի կողմից  համապատասխան ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումները և  ժամանակին, առանց ընդհատումների և պատշաճ մակարդակով կազմակերպումը»,-ասաց նա:

Կարապետյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահին  հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին էլ առաջարկեց  դեկտեմբերի 2-ից սկսած մինչև  հունվար ամսվա տոնական օրերի ավարտը տնտեսվարողոներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանելիությունն ապահովելու նպատակով շաբաթ-կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև  առևտրային բանկերում սահմանել աշխատանքների կազմակերպման  հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան:

«Պարո՛ն Երիցյան, ընդունելի է»,-դիմելով Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին, ասաց Կարապետյանը:

«Բոլոր բանկերը չէ, ըստ անհրաժեշտության»,-արձագանքեց Երիցյանը:

Vesti.am