Foto

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։

Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 0.28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 57.46 դոլարի:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի հունվարյան մատակարարումներն աճել են 0.51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63.43 դոլարի:

Vesti.am