Foto

Հրեական ինքնավար մարզում ՌՀՄ տարածքային մասնաճյուղ է բացվել

Բիրոբիջան քաղաքում՝ Հրեական ինքնավար մարզի վարչական կենտրոնում տեղի է ունեցել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական կազմակերպության տարածքային բաժանմունքի հիմնադիր ժողովը: Այդ կերպ, հրեական ինքնավար մարզը դարձել է ՌԴ Հեռավոր արևելյան դաշնային շրջանի կազմում մտնող 9 սուբյեկտներից 6-րդը, որտեղ ՌՀՄ կենտրոններ են գործում:

Հայ համայնքի ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են շրջանի հասարակա-տնտեսական և մշակութային կյանքին, զբաղեցնելով բարձր պաշտոններ տարբեր ոլորտներում:

Այդուհանդերձ, ՌՀՄ տարածքային բաժանմունքի բացումը անհրաժեշտություն էր՝ ազգային-մշակութային զարացման և այլ կազմակերպությունների հետ համագործակցության խնդիրների լուծման նպատակով ուժերի համախմբման համար:

Հրեական ինքնավար մարզի  հայ համայնքի մեծաքանակ ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված ժողովին, որին ներկա էին  շրջանի և քաղաքի ղեկավարությունը, ինչպես նաև ՌՀՄ փոխնախագահ Գերման Անանյանցը, միաձայն ընտրվեցին մարզում ՌՀՄ  տարածքային բաժանմունքի խորհրդի անդամները և նախագահը:

Հրեական ինքնավար մարզի  տարածքային բաժանմունքի նախագահ ընտրվեց Անդրանիկ Սամվելի Ավդալյանը, ով շրջանում առավելապես հայտնի է իր բարեգործական գործունեությամբ:

Vesti.am