Foto

Տեղի ունեցավ «Իմ ապագան քո արձագանքն է» բարեգործական համերգը. ֆոտոշարք

«Էխո» հասարակական կազմակերպությունը մեկ տարի է, ինչ նախաձեռնել է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների առողջակրթական վերականգնման այլընտրանքային ծառայությունների կենտրոնի կառուցման ներդրումային ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում և Սփյուռքում իրականացվում է «Իմ ապագան քո արձագանքն է» խորագրով համահայկական համալիր միջոցառումների շարքը (բարեգործական համերգներ, երեկոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ)՝ ներգրավելով և համալրելով ներդրող կառույցների շրջանակը։

Ներդրումային ծրագիրն իրականություն դարձնելու նպատակով այսօր' նոյեմբերի 29-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր համերգ, որին մասնակցում էին  Նառան, Էրիկ Կարապետյանը, Մաշա Մնջոյանը, Գոհար Հովհաննիսյանը, Արամ MP3-ի, Նարե Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո) և այլք։ Երեկոն վարում էին ժակը և Լուսինե Բադալյանը։

Միասին կառուցենք հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր երեխայի վերականգնողական կենտրոնը։