Foto

Հանրապետությունում նկատվող թանկացումները ևս ԵԱՏՄ անդամակցության պատճառով են. Մարուքյան

«Բացի այն, որ մենք ԵԱՏՄ անդամակցությունից մի շարք վնասներ ենք կրել, համաձայնագիրը չի գործում»,-ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Ելքի»՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ նախագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած մի շարք վարորդներ չեն կարողանում Հայաստանում ստացած վկայականով աշխատանքի անցնել այնտեղ: Մեր բողոքից հետո Դաշնային ժողովում մենք այս խնդիրները բարձրաձայնել ենք: Ասվել է, որ կվերանայեն և օրենքը վերանայելուց հետո միայն Ղազախստանի քաղաքացիների համար են վերանայում արել, իսկ ՀՀ քաղաքացիների մասով վերանայում չի կատարվել», - նշեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում նկատվող թանկացումները ևս ԵԱՏՄ անդամակցության պատճառով են:

Vesti.am