Թբիլիսիում բացված ցուցահանդեսը, որին մասնակցում են Արցախից նկարիչներ, մասնավոր նախաձեռնություն է, և դրա կազմակերպմանը ներգրավված չեն եղել պետական կառույցներ, հայտնում է «Новости-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի արտգործնախարարությանը:
Ավելի վաղ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը մտահոգություն էր հայտնել և դիմել էր Թբիլիսիի համապատասխան պետական կառույցներին՝ Արցախի Հանրապետությունից յոթ երիտասարդ նկարչի աշխատանքների «Վերածնունդ» անվանումով ցուցահանդեսի բացման կապակցությամբ:
Ցուցահանդեսը բացվել է Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում և բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը: Միջոցառումն անցկացվում է Հայաստանի սփյուռքի նախարարության, «Թեքեյան կենտրոնի» և «Շուշի քաղաքի թանգարանները» կազմակերպության աջակցությամբ:
Vesti.am