Լույս նոյեմբերի 27-ին գողերը կոտրել են Չարենց և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը և ներխուժել վաճառասրահ: Նրանք հափշտակել են 12.000 դոլար կանխիկ գումար: Գողերն իրենց հետ են տարել նաև կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները:
Առավոտից տեղում աշխատում է ոստիկանությունը: Անցկացվում է հետաքննություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է գողություն: Նախաքննություն է իրականացվում Ախալքալաքի ոստիկանության քննչական վարչության կողմից:
Ինչպես նշում է կայքը, վերջին շրջանում Ախալքալաքում հաճախակի են դարձել առանձնապես խոշոր չափի կողոպուտի դեպքերը: Սակայն ոստիկանության կողմից բացահայտված գործերը նվազում են:
«Այնուամենայնիվ, Ախալքալաքում մարդիկ վախով են ապրում, ինչ իմանաս՝ հաջորդն ում են թալանելու»,- գրում է կայքը:
Vesti.am