Foto

Բաթումիում, հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ

Ուրբաթ երեկոյան Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում բռնկվել է հրդեհ: Վրաստանի ՆԳ նախարարության վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ, 21 մարդ էլ տուժել է:

Հրդեհի մարման աշխատանքների ընթացքում վնասվածքներ է ստացել երեք հրշեջ-փրկարար:

Բռնկված հրդեհի օջախները մարվել են:

«Интерфакс»-ի փոխանցմամբ, ինչպես լրագրողներին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն, հրդեհի մարման աշխատանքներից հետո հյուրանոցը ստուգվել է՝ շինությունում մարդկանց ներկայությունը բացառելու նպատակով: Նա նաև նշել է, որ դեռ չի հաջողվել պարզել մահացածների ինքնությունը, քանի որ նրանց մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել:

«Sputnik Грузия»-ի հաղորդմամբ՝ Բաթումիի «Լեո Գրանդ» հինգաստղանի հյուրանոցը հրդեհի բռնկման պահին հաճախորդներով լեցուն է եղել:

Vesti.am