Foto

Ունևոր խավին եկամտահարկն այլևս չի վերադարձվի. Արամյան

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության այսօրվա նիստին գործադիրի հաստատմանն է ներկայացրել հարկային օրենսգրքում մի շարք փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով եկամտահարկի տոկոսադրույքների վերադարձման նոր կարգ է սահմանվում:

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ փոփոխության շնորհիվ հարկատուների հաշվին միայն միջին խավը կկարողանա այդ հնարավորությունից օգտվել։

«Օրենքը կգործի հետևյալ դեպքում, եթե տվյալ սեփականատերը, վարկառուն կամ համավարկառուն կատարեն  55 միլիոն դրամից ավելի գործարք, միաժամանակ չունենան այլ բնակարան: Եթե մարդը մեկ բնակարան ունի և ևս երկուսն էլ գնում է, հարց է առաջանում, թե պետությունն ինչու պետք է եկամտահարկը հետ վերադարձնի վարկատուների հաշվին»,-նշել է նախարարը:

Արամյանի խոսքով՝ այդ կերպ իրենք տնտեսական քաղաքականության խնդիրներ են լուծում:

Նրա խոսքով՝ օրենքը հետադարձ ուժ չի ունենա, բայց հետագայում նման դեպքերը կկանխվեն:

Vesti.am