Foto

Նավթի գներն աճել են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճել են, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) «WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 1,99 %-ով՝  մեկ բարելի դիմաց հասնելով 57,96 դոլար:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի հունվարյան մատակարարումներն աճել  են 1,17 %-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 63,30   դոլարի:

Vesti.am